19 07 2021

ԲՈՒՀ-երում թափուր մնացած տեղերի թիվը մեծ է. ԳԹԿ փոխտնօրեն



Հուլիսի 19-ից մեկնարկող բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի դիմումների ընդունման գործընթացը կշարունակվի մինչը հուլիսի 26-ը. այս մասին տեղեկացրեց  ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյան՝ հրավիրված ասուիսի ժամանակ:  

«ԲՈՒՀ-երում թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15 հազար; Հաշվի կառնվի ոչ թե այն, որ առաջինն են նշել այս կամ այն մասնագիտությունը, այլ դիմորդների ավելի բարձր միավոր հավաքելը: Հուլիսի 26-ից հետո կազմակերպվելու է մրցույթը, հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստից հետո՝ արդեն հուլիսի 30-ին, հրապարակվելու են թափուր տեղերի մրցույթի վերջնական արդյունքները»,- նշեց Կարո Նասիբյանը:

Անդրադսռնալով առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող մասնգիտություններին  բանախոսը նշեց, որ  ամենապահանջված մասնագիտություններն են՝  IT ոլորտը, իրավագիտությունը, բժշկական մասնագիտությունները : Ըստ բանախոսի,  որքան էլ զարմանալի է , այս տարի  տնտեսագիտական մասնագիտություննյերից կան թափուր տեղեր:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ