Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի կունենա հուլիսի 9-ին։ ՍԴ հրապարակված որոշման համաձայն՝ քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը տեղի կունենա բանավոր ընթացակարգով։
Սահմանադրական դատարանը որոշել է այս բոլոր ուժերի ներկայացրած դիմումները միավորել և դրանց քննությունն իրականացնել հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 11։00-ին։ Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին դիմում ՍԴ ներկայացրել էին հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև՝ «Զարթոնք», Հայոց հայրենիք կուսակցությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը