02 07 2021

Հունիսը բացարձակ ռեկորդակիր է մետեոդիտարկումների պատմության ողջ ընթացքում. Գագիկ Սուրենյան



Հունիսին Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ  Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ նախկին ջերմաստիճանային ռեկորդը գրանցվել է 1998թ. և կազմել +39,2-ից +39,4 աստիճան։

«Ներկա շոգը Հայաստանում աննախադեպ է մետեոդիտարկումների պատմության ողջ ընթացքում։ Այսպես, մայրաքաղաքի որոշ հատվածներում գրանցվել է +41,2, ինչը երկու աստիճանով բարձր է նախկին ջերմաստիճանային ռեկորդից, որը երբեւէ գրանցվել է մեր կողմից»,- ընդգծել է Սուրենյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ