Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:
Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը