28 06 2021

Պահանջում ենք, որ Չարչյանի կալանքը հանեն, քանի որ նա չի կարող վատ անդրադառնալ հանրության վրա. Սահակյան



Մենք բոլորս էլ պահանջում ենք, որ Չարչյանի կալանքը հանեն, քանի որ նա չի կարող որևէ կերպ վատ անդրադառնալ հանրության վրա: Այս մասին այսօր հաջակցություն Արմեն Չարչյանի ՀՔԾ-ի դիմաց բժիշկների ակցիայի ժամանակ ասաց բժիշկ Արման Սահակյանը:

«Երբ խոսում են մի մարդու մասին, որ իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի հանրության առողջությանը, խնդրում եմ, փնովելուց առաջ ամեն մեկը գրի, թե հանրապետության համար ինչ են արել: Այո, մենք աշխատում ենք, սա մեր սուրբ պարտականությունն է, բայց ես չեմ կարող ասել՝ արդյոք այսպես շարունակվելու դեպքում մենք կարող ենք նույն ուժով շարունակել, մենք էլ ենք մարդ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ