28 06 2021

211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի մատակարարումը կսկսվի աշնանը․ Հայկ Մարության

211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի մատակարարումը կսկսվի աշնանը․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Երևանի հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսների արտադրության գործընթացից: Մարությանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից կատարելով հետևյալ գրառումը.

 

«Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար: Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:

Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,-գրել է Մարությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ