Այսօր՝ հունիսի 26-ին Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել են Երևան-Արմավիր մայրուղին՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը։
Նշենք, որ վերջին օրերին հանրապետության մի շարք համայանքներից ահազանգեր են ոռոգման և ընհանրապես ջրի խնդրի վերաբերյալ։
Ընտրություններից անցել է ընդամենը հինգ օր։ Նախքան ընտրությունները՝ հունիսի 16-ին, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ կանխատեսել էր ոռոգման ջրի հետ կապված խնդիրը և ոչ միայն։
«Ջրամբարները հիմա բացել են, նախընտրական այս սեզոնին հանկարծ դժգոհություն չլինի, բայց այնուամենայնիվ հանրապետության բազմաթիվ տարածքներում ոռոգման խնդիրը ակտուալ է»,- նշել էր Գևորգյանը՝ հավելելով որ մարդիկ իրենց մաշկի վրա պետության չաշխատելը և ապաշնորհ կառավարումը այնքան ժամանակ չեն զգա մինչև, օրինակ ոռոգման ջրի պակասի պատճառով բերքի չորանալը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը