Մենք հույս ունեինք, որ ընտրությունները հանդարտություն կբերեն մեր ժողովրդին, կլուծվի քաղաքական ճգնաժամը, համերաշխության մթնոլորտ կտիրի ՀՀ-ում, բայց պետք է արձանագրենք, որ մեր անկումը շարունակվում է, իշխանությունները գնում են այդ ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ տարոն տոնոյանը:
«Մենք ոչ թե հավաքվել ենք, որ իրենցից հայցենք ներողամտություն, մեծահոգություն, այլ հավաքվել ենք պահանջելու արդարադատություն իրականացնել: Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետերին կանչում են և ասում են՝ դիմում գրեք և հեռացելք: Որտեղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք, հեռացեք:
Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տարոն տոնոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը