24 07 2023

Իմ մտքով անգամ չէր անցնի, որ ինչ-որ մեկը կասի՝ Արցախը հայկական չէ. Տարոն Տոնոյան

Իմ մտքով անգամ չէր անցնի, որ ինչ-որ մեկը կասի՝ Արցախը հայկական չէ. Տարոն Տոնոյան

Վիրաբույժ, «Տոնոյան» ԲԿ հիմնադիր Տարոն Տոնոյանը միացել է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին։

«Նախաձեռնությունը շատ լավ միտք է, որի շուրջ կարելի է  բավական հզոր ուժերի համախմբել, որովհետև գաղափարն անթերի է, վերաբերում է Արցախի, Հայոց ցեղասպանության ուրացմանը»,- «Հայաքվե» նախաձեռնության էջում տեղադրված տեսանյութում ասում է Տարոն Տոնոյանը։

Նա նշում է՝ կան երկրներ, որտեղ Հայոց ցեղասպանությունն ուրանալը քրեորեն հետապնդելի է։

«Երբեք չէինք հավատա, որ կհասնենք մի օրվա, որ դրա անհրաժեշտությունը կլինի Հայաստանում։ Փաստորեն, կա դրա անհրաժեշտությունը։

Անձամբ չէի պատկերացնում, որ կգա մի օր, որ ես իմ ստորագրությունը դնեմ նման բանի տակ։ Մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ կգնվի մի հայ, որ կասի՝ Արցախն Ադրբեջանում է, ե՞րբ է եղել մերը։  Փաստորեն, կան դավաճաններ մեր մեջ, եղել են, ուղղակի մենք ուժեղ ենք եղել, վախեցել են բարձրաձայնել»,- ասում է  Տոնոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ