23 06 2021

2,2-2,7 մլրդ-ի չափով անուղղակի ընտրակաշառք հունիս ամսին՝ պարգևավճարների տեսքով․ Yerkir.am

2,2-2,7 մլրդ-ի չափով անուղղակի ընտրակաշառք հունիս ամսին՝ պարգևավճարների տեսքով․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝

պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Չկա օրենքով նախատեսված որևէ հիմք պետական մարմինների աշխատողներին համատարած պարգևատրելու համար, այն էլ՝ համապետական ընտրությունների նախաշեմին՝ ըստ էության, որպես զանգվածային ընտրակաշառք։

2021 թ․ հունիսին ՀՀ պետական մարմինների շուրջ 19800 աշխատողների (այս թվաքանակում ներառված չէ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների թվաքանակը) բաժանվել են համատարած պարգևատրումներ տարբեր չափերով։ Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝

-  կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնողներին՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ 30 տոկոսի չափով,

-  գլխավոր պաշտոններ զբաղեցնողներին (բաժնի պետ, վարչության պետ)՝ իրենց հիմնական աշխատավարձի 50-70 տոկոսի չափով,

-  բարձրաստիճան պաշտոնյաներին (նախարար, մարզպետ, պետական մարմինների ղեկավարներ և այլն)՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ 100 տոկոսի չափով։

2021թ․ հունիսին ՀՀ պետական մարմիններում պարգևատրումների միջին չափը կարելի է գնահատել՝ աշխատողների միջին աշխատավարձի (277 հազար դրամ) 40-50 տոկոսը։  

Ստացվում է, որ 2021թ․ հունիսին ՀՀ պետական մարմինների միայն մի մասում՝ 19800 աշխատողների բաժանվել են համատարած պարգևավճարներ՝ ընդհանուր 2,2-2,7 միլիարդ դրամի չափով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ