Yerevan.Today-ը սպասվող ընտրությունների վերաբերյալ հարցումներ է անցկացնում և Երևանում և մարզերում։
Շիրակի մարզում քաղաքացիները հարցման ժամանակ նշում են, թե ինչու են «Հայաստան» դաշինքին։
Ստորև ներկայացնում ենք կարծիքներ քաղաքացիներից․
«Մենք կորցրել ենք բանակը, երկիրը, ամեն ինչ, ապականվել է գյուղատնտեսությունը, քարը քարին չի մնացել։ Երկրի ղեկավարը խելագար է, եթե վերցնեն իր ամբողջ քարոզարշավը, բացի նախկինների վրա կենտրոնանալուց, այդ մարդը ոչինչի չի արել»։
«Փաշինյանին չեմ սիրել ու չեմ էլ սիրի։ Ես ընդունում եմ Քոչարյանին և իր կազմին։ Էսօր թուրքը ուրախանում է, դա Փաշինյանի պետքն էլ չէ»։
«Քոչարյանի աշխատանքը տեսել ենք և հույս ունենք՝ ամեն ինչ լավ կլինի»։
«Չեմ կարող հարգել մի մարդու որը կոչ է անում այրել դաշնակցության դրոշը, մենք ընտրում ենք տղամարդու, որը կարող է մեր կորուսյալ հայրենիքը հետ բերել։ Քոչարյանին վստահում եմ նաև հաշվի առնելով նրա անցած ուղին։ Հույս ունեմ հետ ենք բերելու այն, ինչ մնացել է թշնամուն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը