17 06 2021

Մարդկանց սպառնում են, ստիպում գալ հանրահավաքի․ հունիսի 20-ին այդ կրկեսի վարագույրը կփակվի․ Վահե Հակոբյան



Քարոզարշավի այս 11 օրը մեզ համար անցան որպես մեկ օր։ Համոզված եմ, դա այն հզոր մեկնարկից էր, որով մենք սկսեցինք։ Այդ տեմպը մենք պահում ենք մինչ այսօր, և կլինի նաև վաղը՝ մեր ամփոփիչ հանրահավաքին։ Այս մասին այսօր Գավառում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Այսօր այս թյուրիմացություն իշխանությունը փորձում է իր վերջին դատարկ փամփուշտը կրակել՝ հրավիրելով հանրահավաք մայրաքաղաքում։ Մարդկանց սպառնում են, ստիպում գալ հանրահավաքի, տարբեր մարզերից ավտոբուսներով բերում են։ Հունիսի 20-ին այդ կրկեսի վարագույրը կփակվի», - նշեց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ