17 06 2021

Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի. Պետական համակարգում հայտարարված է SOS իրավիճակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան, որ պետական ողջ համակարգում ռազմական «տրեվոգ» է ու բոլորն այսօր պետք է ներկա լինեն Նիկոլի հրաժեշտի հանրահավաքին։

Մարզերի դպրոցներում, ըստ մեզ փոխանցված ահազանգի, ամառային էքսկուրսիայի անվան տակ, երեխաներին բերելու են իշխանությունից հեռացող էքսպոնատ Նիկոլին տեսնելու և նրա հանրահավաքին ներկա լինելու։

Իշխանությունից հեռացող Նիկոլին այսօր ընդամենը մեծ ու չաղ «կարտինկա» է պետք՝ բազմամարդ միտինգի վիզաժ։

Նիկոլը հրաշալի հասկանում է, որ մի քանի հարյուր մեքենաներով Սյունիքը նվաճելու իր ասպատակությունը տապալվեց և Նիկոլի համար ժողովուրդ աշխատող մասովկան չկարողացավ ապահովել պեյզաժի արժանահավատությունը։

Իսկ Նիկոլի արաբկիրյան ֆիասկոն, երբ հազիվ երկու հարյուր մասնակիցների մեծ մասը մաշկափոխ և հագուստափոխ ոստիկաններ էին, հաստատեց, որ մասովկա աշխատող fake ժողովուրդը և հակաէսթետիկ մի օլիգարխի մատակարարած հուզառատ տիկնայք ևս չփրկեցին պատկերը։

Իր երբեմնի ընտրազանգվածին վերանվաճելու վերջին «ժիմը» Նիկոլը փորձում է անել այսօր՝ Հանրապետության հրապարակը բռնի ուժով լցնելով վարչական ռեսուրսով և Նիկոլի գրպանի օլիգարխի փողերով սիրենայի ճիչեր արձակող կանանցով։

Նիկոլին այսօր բազմամարդ հանրահավաքին նոստալգիա է պետք ու նա դա փորձելու է ստանալ ցանկացած գնով։ Պարզապես, ամեն գնով այդ հանրահավաքին մարդկանց բերման ենթարկող պուճուրիկ չինովնիկները լավ կանեն չալարեն ու կարդան Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածը և հասկանան, որ իրենք անելու են քրեորեն պատժելի արարք ու հիմնավորապես նստելու են երեք տարի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ