Ես բաց ճակատով կանգնած եմ ձեր առջև։ Հրազդանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Ես բաց ճակատով կանգնած եմ ձեր առջև, որովհետև մեզ միավորել է ՀՅԴ պետականակերտության 130-ամյա ավանդույթները, մեզ միավորել է խրոխտ սյունեցիների հայրենապաշտությունը, և իհարկե, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակների, երկիրը փոսից հանելու, թշնամուն արժանապատիվ խաղաղություն պարտադրելու կամքն ու փորձը»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ այս առաջնորդները Հայաստանին վերադարձնելու են մեզանից այդքան բացակայող սերը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը