Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 9-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում, ամպրոպի ժամանակ` տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` մինչեւ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը` +29 +31:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը