Հունիսի 7-ին Արմավիրի մարզ մեկնարկած ՔՊ-ի գլխավորած վարչապետացու Փաշինյանի քարոզարշավը հարթ չի անցել։
Բացի այն, որ հանդիպումներն անցել են խիստ փոքրաթիվ հավաքների մասնակիցներով, ավելորդ ակտիվություն է ցուցաբերել ՔՊ ակտիվիստների խումբը, որոնք «Ապագա կա՛ ապագա» գրությամբ վերանշապիկներով և նույնանուն պաստառներով մասնակցել են բոլոր հանդիպումներին և խոչընդոտել են Yerevan.Today-ի աշխատանքը։
Փաշինյանի հանդիպումներին Արմավիրի մարզ էին եկել տասնյակ իշխանական պատգամավորներ այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա նազարյանը, իսկ Կառավարության աշխատակզմի ղեկավար Արսեն Թորոսյանը տեղաշարժվում էր անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով։
Մեր թղթակիցը նաև ֆիքսել է, որ հանդիպումներին ներկա են գտնվել ամբուլատոր բուժկետերի աշխատակիցներն ու մանկավարժները։
Լրագրողը նկատել է նաև, որ ոստիկանական ահռելի ռեսուրս է կիրառվում Փաշինյանի հավաքներին, այն դեպքում, երբ հանդիպումները բավականին սակավաթիվ են և շատերը երեխաներ են։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը