07 06 2021

Բաղրամյան գյուղի դպրոցի Վերջին զանգը հետաձգվել է. դպրոցի տնօրենն ուսուցիչներին տարել է Փաշինյանի քարոզարշավին. NEWS.am

Բաղրամյան գյուղի դպրոցի Վերջին զանգը հետաձգվել է. դպրոցի տնօրենն ուսուցիչներին տարել է Փաշինյանի քարոզարշավին. NEWS.am

 NEWS.am-ը գրում է․ «Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանը այսօր՝ հունիսի 7–ին, դպրոցի աշխատողներին հավաքել ու տարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Այս մասին NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել գյուղի բնակիչներից մեկը։

Բնակչի խոսքով՝ դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին է եղել. «Արդեն համբերության բաժակը լցվել է։ Տնօրենի համակուրսեցին է Փաշինյանը, երբ 2018 թվականից նա դարձավ վարչապետ, սա էլ դարձավ տնօրեն։ 2021 թվականի մարտի 1-ին ուսուցիչներին խաբեց, տարավ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, հետը քայլեցին, դրանից առաջ խաբեց, տարավ Եռաբլուր, այսօր հավաքել, բերել է Էջմիածին, որքա՞ն կարելի է, արդեն զզվեցրեց։ Ով էլ հրաժարվում է գնալ, տեսնեք՝ ինչ է անում նրանց գլխին, մե՞ղք չեն այդ ուսուցիչները»։

Բնակիչը պատմեց, որ այսօր դպրոցում պետք է տեղի ունենար Վերջին զանգ, սակայն Փաշինյանի քարոզարշավի համար այն հետաձգվել է. «Այսօր պետք է Վերջին զանգ արվեր դպրոցում, այն հետաձգել է 1-ից հետո, որ հավաքի ժողովրդին, տանի։ Դպրոցում խայտառակ վիճակ է, տնօրենն իրեն խուլիգանի պես է պահում։ Հիմա մեր գյուղի ուսուցիչները գնացել են Էջմիածին՝ ցույցի, նրանցից են տնօրենը, հոգեբանը՝ Գասպարյան Սիրանուշ, անգլերենի ուսուցչուհի Եղիկյան, Մարիամ Հակոբջանյանը, Մխիթարյան Հրանուշ, Պապայան Թագուհի, գրադարանավարուհին, փոխտնօրեն Նարգիզ Հովհաննիսյանը»»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ