NEWS.am-ը գրում է․
«NEWS.am-ի տեղեկություններով ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աբովյան քաղաքում իր հանդիպմանը ավտոբուսներով քաղաքացիների է տարել՝ ոչ աբովյանցի:
Տեղացի շատ քիչ մարդ է եղել: Եղել են նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
Չնայած այս ամենին Փաշինյանի երթն առանց միջադեպերի չանցավ: Քաղաքացիներից մեկը նրան հողատու անվանեց, մի կինն էլ ասաց, որ ինքն է լինելու մերօրյա Սողոմոն Թեհլերյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը