Ութ ամիս է երեխայից տեղեկություն չունեմ։ Հարգելի ղեկավարներ լսեք ձայնս՝ դուք մա՞րդ եք, թե՞ չգիտեմ ինչի ծնունդ եք։ ՌԴ դեսպանատան մոտ զայրացած ասում էր անհետ կորած զինծառայողի մայրը:
Նշենք, որ անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողները հավաքվել են դեսպանության մոտ՝ խնդրելով ՌԴ կառավարությանն օգնել իրենց երեխաներին գտնելու, հետ վերադաձնելու համար:
Լրագրողի դիտարկմանը, թե հաճախ եք հանդիպել Փաշինյանի հետ, ի՞նչ էր ասում, անհետ կորած զինծառայողի մայրն արձագանքեց. «Ոչ մի բան: Թող գնա ծնունդը նշի վարչապետը, չի էլ ամաչում, անշնորհք: Ամենաանշնորհք անձնավորությունն է: Կինը գնաց, ծնունդը նշեց հերիք չէ, հիմա էլ ինքն է գնացել նշի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը