01 06 2021

Ուժային գործարք չի լինելու, միայն բանակցություններ․ Արամ Հակոբյան

Ուժային գործարք չի լինելու, միայն բանակցություններ․ Արամ Հակոբյան

Նույն իրավիճակն է, որը նախկինում կար, բանակցություններ են ընթանում, որպեզի ադրբեջանական ուժերը հետ քաշվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

«Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին և հարցին, թե ԱԱԾ-ի մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ, աշխատանքներ է կատարվում, որ հետ վերադարձվեն: «Շուրջօրյա աշխատանք է կատարվում»,-ասաց նա ու հավելեց` խոսքը թե՛ 6 գերիների մասին է, թե՛ մյուս գերիների:

Իսկ հարցին, թե ի՞նչ է հաջորդելու՝ նա ասաց. «Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու: Բանակցությունների արդյունքնով պետք է փորձենք մեր գերիներին վերադարձնել: Բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար հետ աշխատում են»-ասաց նա և այլ մանրամասներ չներկայացրեց:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ