25 03 2024

Լռության երդո՞ւմ եք տվել․ լրագրողը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալներին



ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո միջանցքում լրագրողները հանդիպեցին ԱԱԾ տնօրենի տեղակալներ Անդրանիկ Սիմոնյանին ու Արամ Հակոբյանին։

Վերջիններս հրաժարվեցին պատասխանել լրագրողի այն հարցերին, թե ինչո՞ւ որոշվեց, որ պետք է Տեղ գյուղի սահմանն անցած ադրբեջանցուն որպես բարի կամքի դրսևորում հանձնել թշնամուն, երբ մենք այնտեղ բազմաթիվ գերիներ ունենք։ 

«Ռուս սահմանապահներին Զվարթնոց օդանավակայանից դուրս հանելու գործընթացը ի՞նչ փուլում է»,- հարցրեց լրագրողը և կրկին պատասխան չստացավ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ