ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն առաջին անգամ է լսում և երբևէ որևէ գրքում չի կարդացել, որ մարդը կարող է պարտությունով հպարտանալ:
«Սովորաբար բախումներում, մրցույթներում և այլ տիպի հակադրություններում պարծենալու իրավունք ունի հաղթողը. Չկա՛ այսպիսի արտահայտություն, թե պարտվողներին չեն դատում, կա հակառակը՝ հաղթողներին չեն դատում: Եթե Փաշինյանը պարտությունը համարում է հպարտություն, սա որևէ տրամաբանական մտքի մեջ չի կարող տեղավորվել, և ինքն ապրում է հպարտություն, այստեղ լուրջ խնդիր կա: Եվ ո՞ւմ աչքերի մեջ պետք է նա նայի: Նա հպարտությամբ կարող է նայել այն մարդկանց աչքերի մեջ, ում շատ անհրաժեշտ էր հայոց բանակի կազմալուծումը, պարտությունը, տարածքների կորուստը: Իսկ ես այդպիսի երկու տեսակի մարդ եմ ճանաչում. Թուրքի մի տեսակ, որն անվանվում էր կովկասյան թաթար, հիմա՝ ադրբեջանցի, և բուն թուրքերը, որոնց աչքերին հպարտությամբ կարող էին նայել բոլոր նրանք, ովքեր թուրքին ծեծել էին: Բայց երբ ծեծվածն է հպարտությամբ նայում ծեծողի աչքերի մեջ, սա ինձ համար անհասկանալի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը