Մենք որակյալ և ժամանակակից կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը: Մրցունակ կրթության և որակյալ գիտելիքի երաշխավորն, իհա´րկե, արհեստավարժ մանկավարժն է: Պետք է վերարժևորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Նախատեսվում է ավելացնել մի շարք ուղղություններով մասնագիտությունների ֆինանսավորումը։ Մենք որդեգրելու ենք գիտության կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մոդել: Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է կրթության և գիտության զարգացման միջոցով լինի։
Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը