25 05 2021

Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել. ՊՆ

Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել. ՊՆ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրացված․

«Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը» (ծնված 1989 թ.),- ասվում է ՊՆ մկ այլ հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ