NEWS.am-ը գրում է․
««Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո այսօր առավոտյան ՀՔԾ է կանչվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
NEWS.am-ը լրատվական գործակալությունը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հետևյալ հարցով. «Պարոն Նախագահ, վերջին օրերին համատարած են դարձել տարբեր ընդդիմադիր շտաբներից ու ակտիվիստներից եկող ահազանգերը իրավապահ համակարգի կողմից ճնշումների վերաբերյալ: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո ՀՔԾ է կանչվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Ընտրությունների նախաշեմին գործի է դրվել պատժիչ համակարգը:
Դուք որպես Սահմանադրության երաշխավոր, ի՞նչ եք պատրաստվում անել արդեն իսկ նշանակված ընտրություններից առաջ նման երևույթները կանխելու, քաղաքական պրոցեսների մեջ իրավական հրահանգը բացառելու համար»:
Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը