18 05 2021

5,3 մլն դրամ՝ կիսավերարկուների, մոտ 4 մլն դրամ՝ բաճկոնների համար, 5 ֆուտբոլային գնդակ․ վարչապետի աշխատակազմի գնումները․ Tert.am

5,3 մլն դրամ՝ կիսավերարկուների, մոտ 4 մլն դրամ՝ բաճկոնների համար, 5 ֆուտբոլային գնդակ․ վարչապետի աշխատակազմի գնումները․ Tert.am

Tert.am-ը գրում է․


«Վարչապետի աշխատակազմը 2021 թվականին գնել է 5 ֆուտբոլային գնդակ՝ ընդհանուր 12 500 դրամ արժողությամբ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության գնումների համակարգից։

Վարչապետի աշխատակազմը գնել է նաև 231 հատ գլխարկ, յուրաքանչյուրը՝ 10 000 դրամանոց, ընդհանուր առմամբ՝ 2,3 մլն դրամի։ Նաև՝ «պիլոտկա» տեսակի 230 գլխարկ՝ ընդհանուր առմամբ 575 հազար դրամի։

Աշխատակազմի գնումների ցանկում կան նաև կիսաշրջազգեստներ, կիսավերարկուներ, գոտիներ, բաճկոններ։ Այսպիսով՝ 45 հատ կիսաշրջազգեստի համար վարչապետի աշխատակազմը ծախսել է ընդհանուր առմամբ  337 500 դրամ, 231 հատ կիսավերարկուi համար՝ 5,3 մլն դրամ, 155 հատ գոտու համար՝ 1,8 մլն դրամ, 231 հատ բաճկոնի համար՝ 3,4 մլն դրամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ