Փաշինյանը և իր իշխանությունը կարո՞ղ են լինել անվտանգության երաշխավոր։ Այս թեմայով Yerevan.Today-ը հարցումներ է անցկացնում մայրաքաղաքի վարչական շրջաններում։
Ստորև ներկայացնում ենք քաղաքացիների հնչեցրած տեսակետներից մի քանիսը․
«Եթե Փաշինյանը մնա իշխանության, աղետ է։ Փաշինյանի պես սուտասան սրիկա գոյություն չունի, 44-օրյա պատերազմը և դրանից հետոն ցույց տվեց, որ եթե իշխանությունը մի բան պաշտոնապես հերքում է,ուրեմն դա հաստատ ճիշտ է։
«Թասիբ ու նամուս պետք է ունենան, ի վերջո ռադները քաշեն, հին ու նոր են խաղացնում, մինչև ե՞րբ։ Երեք տարին խեղկատակություն էր»։
«Չգիտենք ի վիճակի են, թե՝ ոչ, բայց կարծում եմ՝ ցանկություն չունենմ, ամեն ինչ ծրագրավորված էր»։
Հարցումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը