Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի շրջանավարտներն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին ծառատունկ են կազմակերպվել դպրոցի հարակից պուրակում։ Նախաձեռնությունը զոհված զինծառայողների ծնողներինն ու դպրոցինն է։ Ազատամարտիկների պուրակը համալրած մշտադալարները խորհրդանշելու են 6 զոհված, ինչպես նաև անհետ կորած շրջանավարտներին։
Նախաձեռնությանն արձագանքել ու աջակցել է «Կանչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Տարածքում ծառատունկն ու կանաչապատումը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը