Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը և համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև՝ նկատի ունենալով ծառատունկի ընթացքում անխուսափելի մարդկային կուտակումների հնարավոր ռիսկերը, դեռևս ապրիլին որոշում էր կայացվել «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգել մինչև 2021 թվականի վերջ։ Այս մասին հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
«Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը՝ տնկելով 10.000.000 տնկի։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը