Սյունիքում մաքսային պահեստի փակումը չի հետևել Սյունիքի իրադարձություններին, մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել և դրանք մշտական դիտարկման ներքո են եղել, ուղղակի դուք եք կապում նշված իրադարձությունների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ խոսելով Սյունիքի մարզում Ագարակում մաքսային պահեստների գործունեության դադարեցման մասին:
Նա նշեց, որ սովորաբար մաքսային պահեստի թույլտվությունը առհասարակ դադարեցվում է ՊԵԿ նախագահի հրամանով:
«Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաև դադարեցվել է այլ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,-ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը