05 05 2021

Առանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց. Արմեն Ավետիսյան

Առանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց. Արմեն Ավետիսյան

Շաբաթներ առաջ ԱԺ-ն ընդունեց բուհական ինքնավարությունը ոտնահարող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ դասախոսներից Արմեն Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ Նախագահը չստորագրեց օրենքը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու համար։ Հասկանալով, որ նոր օրենքը տևական ժամանակ մնալու է Սահմանադրական դատարանում և իրենց բաղձալի երազանքի իրականացումը ձգձգվելու վտանգի տակ է, այս ազգակործան ու հայդավ կառավարությունը ընտրեց ԵՊՀ-ն բռնագրավելու ամենակարճ, բայց և ամնեաաապօրինի ու ամենաանբարո ճանապարհը:

Երեկ՝ մայիսի 4-ին ՀՀ կառավարության գլխավոր կապիտուլյատը ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելու որոշում ստորագրեց, որով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, կառավարության կողմից ներկայացված անդամների թիվը խորհրդում 50%-ից բարձրացավ 65%-ի, իսկ ԵՊՀ կողմից ներկայացված անդամների թիվը 50%-ից իջեցվեց 35%-ի: Եթե ավելի պարզ բացատրեմ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամները լինելու են 13 հատ, իսկ համալսարանական անդամները ընդամենը 7 հոգի: Սա ոչ այլ ինչ է քան, ՀՀ սահմանադրության կապտագույն խախտում և բուհական ինքնավարության իսպառ ոչնչացում:

Ի դեպ, կառավարության հիշյալ որոշման նախագիծը e-draft համակարգում պետք է քննարկվեր մինչև մայիսի 14-ը, որից հետո նոր մտներ կառավարության նիստերի օրակարգ: Բայց արի ու տես, որ առանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ