04 05 2021

Հրապարակվել է սպանված գերիների ցուցակը. իշխանական տականքը լռել է եւ ձեւացրել, թե ոչինչ տեղի չի ունեցել. Մինասյան

Հրապարակվել է սպանված գերիների ցուցակը. իշխանական տականքը լռել է եւ ձեւացրել, թե ոչինչ տեղի չի ունեցել. Մինասյան

Երեկ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբաններ Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Զեյնալյանը հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի անունները: Այս մասին Թելեգրամի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.

«Իշխանական տականքը լռել է եւ ձեւացրել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Ինքը՝ Նիկոլը, խոսում է ամեն ինչի մասին, բացի գերիների հարցից: Խորհրդարանը եւս քննարկում է ամեն ինչ, բացի այդ հարցից: Եվ կեղծում զոհվածների, վիրավորների, անհետ կործաների թիվը:

Մեր իշխանական, մերձիշխանական եւ ընդդիմադիրներին հետաքրքրում են ընտրությունները, այլ ոչ թե մարդկանց ճակատագրերը:

Հասարակությունը կամ չի նկատել կամ էլ չի ցանկացել նկատել այն, որ Փաշինյանը նրանց վերածել է անտարբեր մարդկանց, որոնց լուռ համաձայնությամբ կատարվում են այդ ստորությունները:

Եվ երբ այդ քաղաքական դաշտը նշանակի մեղավորվներին՝ ընտրություններին ավելորդ ձայներ ստանալու համար, նրանցից հարցրեք՝ «Իսկ ի՞նչ եք դուք արել, երբ իմացել եք ձեր տառապյալ հայրենակիցների մասին»»:    

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ