«Եթե վարչապետի պաշտոնակատարին թվում է, թե իր օրինակով մարդիկ գնալու են պատվաստվելու , նա չարաչար սխալվում է»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կան պատվաստանյութեր, որոնց ռիսկերն առավել հայտնի և տարածված են , քան՝ մյուսներինը, սակայն, եթե ժողովուրդը չի վստահում կոնկրետ պատվաստանյութին, կարիք չկա ստիպելու, հարկադրելու, սահմանադրորեն դա մարդու իրավունքի կոպտագույն խախտում է․
«Եթե երկրի վարչապետի պաշտոնակատարին թվում է , որ նա իր ռեպրեսիաներով, թոշակ չենք տա եթե չպատվաստվեք , մանկապարտեզ չենք թողնի, նման մանր գործիքակազմով կապահովի պատվաստման ծածկույթ, չարաչար սխալվում է, այդ պարագայում բնակչության տված ռեակցիաներն անկանխատեսելի են լինելու»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը