29 04 2021

Պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է․ մեր երկրում խայտառակ ցուցանիշ է․ Փաշինյան



Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:

«Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայամաններում ու մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե պատերազմի պատճառով գուցե ուշադրություն չեն դարձրել պատվաստումներին, սակայն հիմա կա պատվասման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում են մի խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ մակարդակով չի իրականացվում:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ այսօր գրանցվել է 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիր գտնվում է հիվանդանոցներում:

Նախարարը հայտնեց, որ ինքը արդեն պատվաստվել է, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց

«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում գտնվող բոլոր մարդիկ կպատվաստվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ