Որևէ կերպ իրականությունից մենք չենք փախչել, որևէ կերպ քաղաքացուց, չենք փախչել և այո մենք խոստանում ենք ապագա, որ կլինի փայլուն ՀՀ-ի համար, ՀՀ քաղաքացու համար և երկիրը կկառուցվի նորովի և հզոր երկիր է դառնալու։ Նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ի պատասխան Yerevan.Today-ի հարցադրմանը՝ ինչպե՞ս եք պատրաստվում ապագա խոստանալ, երբ դուք փախչում եք իրականությունից, դուք փախչում եք քաղաքացուց, բայց այդ քաղաքացու միջով քայլում եք բեմադրված ակցիաներով և իրեն խոստանում եք ապագա։
Իսկ թե շիրակցի գերեվարվածների ընտանիքների աչքերին ինչպես է պատրաստվում նայել և խոստանալ փայլուն ապագա, այս հարցի ձևակերպումը իմքայլականին դուր չեկավ և նա հորդորեց չշահարկել՝ վստահեցնելով, որ նայել են գերիների ծնողների աչքերի մեջ և չեն խուսափել և ամեն ինչ անում են ինչ հնարավոր է, որ գերիներին վերադարձնեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը