27 04 2021

Ադրբեջանում գտնվող հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի

Ադրբեջանում գտնվող հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի

Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։

Ամատունին ասաց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին եւ փոխանցվել ընտանիքներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ