Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) տնօրեն Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ Գորիս- Խնածախ, այսօր Որոտան, Շուռնուխ, Դավիթ-Բեկ, Ճակատեն, Կապան։ Մի բառ կա սուրբ` Հայրենիք։
Փաստորեն ոչ միայն Արցախն ենք բրախել, այլ նաև անտեսված է Հայրենիքի Սյունիք աշխարհը։
Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում` ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը:
Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը