Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 5 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:
Մեդալները զինծառայողների ընտանիքներին հանձնել են նրանց հրամանատարները:
Հրամանատարները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը