16 04 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 961, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 961, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 961 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 103-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3835 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 969 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4804-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1075 է, ընդհանուր առողջացածներինը՝ 186 200, փաստացի բուժվողներինը՝ 16 099 (մեկ օրում նվազել է 137-ով): Մեկ օրում արվել է 5870 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 926 293 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ