15 04 2021

Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ժամկետն անցնող «Asterazeneca»-ն ներարկել 55-ից բարձր քաղաքացիներին. Դեժավյու

Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ժամկետն անցնող «Asterazeneca»-ն ներարկել 55-ից բարձր քաղաքացիներին. Դեժավյու

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ ARMINSIDER ալիքը հայտնում է՝ որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը մեծ գումար է վաստակել անգլիական «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստան բերելու և հայաստանցիների վրա փորձարկելու համար: Անգլիական այս պատվաստանյութը անվտանգ չէ և եվրոպական տարբեր երկներում արդեն արգելված է: Անգլիացիների համար կարևոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու առկա տվյալների հիման վրա կկարողանան փոփոխություններ իրականացնել, որից հետո պատվաստանյութը կկիրառեն իրեն երկրում և եվրոպական այլ երկրներում:
Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանին փոխանցված «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակը մի քանի օրից դառնալու է ժամկետանց /լուսանկարը ստորին հատվածում առկա է/: Պատվաստանյութը կիրառելի է մինչև մայիս ամիս:


Իշխանությունները մտավախություն ունեն, որ պրոբլեմատիկ այս պատվաստանյութը կարող է խնդիրներ առաջացնել: Քննարկվել է նաև հարց, որ քաղաքացիները կարող է չցանկանան անգլիական կասկածելի պատվաստանյութը ընդունել: Որպեսզի եղած խմբաքանակը ամբողջությամբ սպառվի Անդրանիկ Քոչարյանը կուսակցական մի քննարկման ժամանակ առաջարկել է, որպեսզի պատվաստանյութը սկզբում նախատեսեն 55 բարձր տարիքի քաղաքացիների համար: Ըստ Քոչարյանի այս դեպքում հնարավոր է եկած խմբաքանակի չափով թոշակառուների պատվաստել: Ըստ Քոչարյանի թոշակառուներին կարող են ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից: Արսեն Թորոսյանը խոստացել է պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը սպառելուց հետո փոխանցվող գումարից նաև Անդրանիկ Քոչարյանին բաժին հանել:


Ի դեպ շաբաթներ առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանը «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 4․5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։


Շատերի համար տարօրինակ էր, թե ինչպես է Հայաստանը կարողացել այդքան էժան գնել պատվաստանյութը: Ինչպես տեսնում եք խնդիրը նրանում է, որ պատվաստանյութը մի քանի օրից կորցնելու է պիտանելության ժամկետը և այն արտադրող կորպորացիայի համար սա իր պահեստները դատարկելու միջոց է: Ինչպես արդեն նշեցինք կարևոր է նաև այն, որ այդ ընկերության համար Հայաստանի քաղաքացիները փորձաճագարի դեր են տանելու:
Ի դեպ ARMINSIDER տելեգրամյան ալիքի կառավարության աղբյուրներն տեղեկացնում են, որ Հայաստանը այս պատվաստանյութի համար, անգամ, 4,5 դոլար չի վճարել: Իրականում իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ