Եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետեւ ամեն զոհի առկայությունը ծանր է եւ այստեղ որեւէ թվաբանակն վարժությունը տեղին չէ, բայց այնուամենայնիվ, հասկանում եմ, որ հանրությանը պետք է տալ տեղեկատվություն: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ եւ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միաժամանակ ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ արդյունքներին եւ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամությունն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել: Բայց կան դեպքեր, որ ասում են՝ թողեք ամբողջ պրոցեսը լինի մեր հսկողության տակ»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե այս վիճակագրությունը չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, թե որեւէ բան կփոխվի, ապա զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50. Կներեք այս արտհայտությունն անելու համար»,-ասաց վարչապետը եւ խնդրեց հոդընկայս հարգել բոլոր զոհերի հիշատակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը