13 04 2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի շրջանում

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ