12 04 2021

Կոչ ենք անում հանրությանը ՀՔԾ հաղորդագրությանը վերաբերվել հումորով. Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ

Կոչ ենք անում հանրությանը ՀՔԾ հաղորդագրությանը վերաբերվել հումորով. Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին հաղորդագրություն է տարածել փորձելով տպավորություն ստեղծել թե իբր Երևան քաղաքի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ որ առնչություն ունի երեւակայական չարաշահումների կատարմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել են Ռոբերտ Նազարյանի շահերի պաշտպաններ՝ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանը:

«Վերջին շրջանի դառը իրականությունը հաշվի առնելով կոչ ենք անում հանրությանը սույն տեղեկատվությանը վերաբերվել հումորով, իսկ ՀՔԾ-ին հորդորում ենք օգտագործել դեռևս առկա հնարավորությունը եւ առարկայազուրկ գործը չհասցնել դատարան, այլապես ունենալու ենք հերթական արդարացումը»,-նշել են նրանք:

Նշենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննիչը ապրիլի 9-ին որոշում է կայացրել մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, Նիկոլայ Գրիգորյանի, Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ