Արմեն Միքայելյանը գրում է.
Մարտի 1-ի գործով հայտնի Սարգիս Քլոյանը, ով իր որդու սպանության դիմաց ստացավ 30 արծաթ, փորձելով այն քաղաքականացնել և աշխատացնել Ռուբերտ Քոչարյանի դեմ, այսօր իր դժգոհությունն է հայտնում Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա գործը կասեցնելու հարցի վերաբերյալ:
Վերջերս պարզեցինք, որ Սարգիս Քլոյանը, պարզվում է, Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է: Փաստորեն, 13 տարի Փաշինյանի թիմակիցների հետ միասին նա թունավորել է Հայաստանի քաղաքական կյանքը: Սեփական որդու մահը օգտագործելով, որպես հատուցում 30 մլն դրամ է ստացել պետությունից, և, փաստացի, օտարերկրյա շրջանակների հետ համատեղ Մարտի 1-ի գործում ակտիվ դերակատարում է ունեցել, որի հետևանքները մենք տեսանք վերջին պատերազմում: Այսինքն, Հայաստանի վերջին պարտության ավելի, քան 15 հազար մեր սպանված և վիրավոր զինվորների և Արցախի պետականության կորստի համար իր ուրույն պատասխանատվությունը պետք է կրի նաև Սարգիս Քլոյանը, քանզի իր այս փաստացի հանցավոր գործունեության համար նա ստացել է հատուցում, այն էլ` Հայաստանի Հանրապետության բյուջեից:
Այսպիսի աննախադեպ ցինիզմ դժվար էր պատկերացնել: Եվ հաշվի առնելով սույն հանգամանքը, հետփաշինյանական Հայաստանում Սարգիս Քլոյանը անպայման պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի մյուս քաղաքակացիների համար օրինակ ծառայի, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր որ հանցանք են գործում պետության դեմ:
Ընդորում, այդ հանցանքի արդյունքները այսօր տեսանելի են բոլորի համար: Մարտի 1-ի գործի միջոցով օտարերկրյա հայտնի կենտրոնները սկզբուն վարկաբեկեցին արցախցիներին ու կազմալուծեցին բանակը, հետո այսպես կոչված «Խաչատուրովի գործի» պատճառով փչացվեցին հայ-ոռւսական հարաբերությունները, որի արդյունքում կանաչ լույս վառվեց թուր-ադրբեջանական ագրեսիայի համար:
Ահա հենց այս ամենի պատճառով էլ Սարգիս Քլոյանը պետք է պատժվի` հանուն մեր 15 հազար զոհված և վիրավոր երեխաների, որպեսզի հայոց պատմության մեջ չարձանագրվի, որ Արցախի պետականության ոչնչացման համար աշխատող անձը կարող է խուսափել պատասխանատվությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը