08 04 2021

Սպուտնիկ V-ն գրանցված չէ, խոսքը վերաբերում է թույլտվությանը. Անահիտ Ավանեսյան



 

Հարցը վերաբերում էր Սպուտնիկ V-ի օգտագործման թույլտվությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն հակասությանը, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ Սպուտնիկ V-ն գրանցված է, մինչդեռ պատվաստանյութը գրանցված չէ:

«Մի քնաի անգամ առիթ եմ ունեցել եմ նշել, որ քավիդ 19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են արտակարգ իրավիճակների հետ պայմանավորված: Տերմին կա emergency use տարբերկով և Հայաստանն, այո, տվել է նման թույլտվություն:

Այս պահին պատվաստանյութերի որպես այդպիսին գրանցում չի իրականացվում, որովհետև դրանք դեռ 3-րդ փուլի մեջ են և գրանցում օգտագործման թույլտվության լայն իմաստով, այո տրված է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ