«Ես՝ որպես ոստիկանության գեներալ, չէի սպասում այսպիսի վերաբերմունքի»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանն՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին բռնի ուժով բերման ենթարկելուն։
Նրա խոսքով, այն, ինչ այսօր տեղի ունեցավ, ցույց է տալիս, որ ոստիկանությունը լրիվ վերածվել է շնագայլերի ոհմակի։
«Սա արդեն պարտականությունների կատարում չէ, այն մոլեռանդությունն ու դաժանությունը, որ նրանք դնում են իրենց գործողությունների մեջ մայրերին ու կանանց բերման ենթարկելիս, պարզապես անբացատրելի է։ Իրենց այդ գործողությունները չի կարելի արդարացնել հրաման կատարելու փաստով։ Ոստիկաններն իրենց ողբերգական ճիվաղությունը հասկանալու համար թող պատկերացնեն, որ 1915 թվին թուրքական ոստիկանությունում ծառայող հայերը նման կարգով շուրջկալների էին մասնակցում..., ոչ մի տարբերություն չկա, բացարձակապես»,- կարծիք հայտնեց Գագիկ Համբարձումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը