Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին: Ապրիլի 3-ին Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղիէ ունենում հոգևոր արարողակարգ: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում՝ ժամը 13.00-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը