«2016 թվականին այսպես ասած կարծես փորձարկում էր իրենց կողմից, իրենք մեր զինվորի բազկի ուժն էին փորձում, մեր սպառազինությունը: Բայց ես միշտ ասել եմ, որ էլի է պատերազմ լինելու, որովհետև իրենց կոկորդին կանգնեց: Իրենք ավելի հզորացան, իրենց սպառազինության, ինչպես նաև դիմելով մի քանի պետությունների օգնությանը, իրենք կարողացան իրագործել իրենց չարաբաստիկ նպատակը: Ապրիլյանից հետո էլի դասեր չքաղեցին, էլի քնեցին, Ապրիլյանից հետո պետք է զինեին բանակը: Մենք երբեք մեր զինվորի բազմի ուժին չենք կասկածել, որովհետեւ բոլորն էլ իրենց հայրենիքի, իրենց դրոշի համար պատրաստ են անմահանալու»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը