«Ես չգիտեմ՝ էլ ումից ինչ սպասելիք ունենամ, վեց ամիս է որևէ մարդ իմ սպասելիքները չի արդարացրել: Տվել եմ բանակին թագավոր տղա ու այդ բանակը տարել, կորցրել է իմ երեխային»,- լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայող Դավիթ Ասոյանի մայրը՝ Լիլիթ Զուռնաչյանը:
Նշենք, որ անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովում հանդիպել են պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ փորձելով տեղեկատվություն ստանալ իրենց որդիների զոհվելու, անհետ կորելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:
Նա նշեց, որ իր երեխային կորցրել են. «Հոկտեմբերի 20–ին հեռուստացույցով հայտարարեցին, որ Դավիթ Ասոյանին մեդալով պարգևատրել են, նախարարությունից ճշտել ենք, որ իմ երեխան է ու երեխայիցս ոչ մի լուր չունենք։ Կամավորը զենքը հանձնելուց երեխայիս տեսել է, ծանոթների միջոցով ինձ հասել է, որ իմ երեխայիս ամսի 12–ին Ռազմականում տեսել են: Ուր տարան երեխային և ինչ արեցին՝ չգիտեմ: Էլի դեպքեր կան, որ երեխան հայտնվել է Ռազմականում ու անհետացել է: Ափսոս մեր երեխեքին»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը