07 10 2020

Պատերազմը կանգնեցվելու է այնպիսի պայմաններով, որը ձեռնտու չէ Ալիևին ու Էրդողանին. Միքայել Զոլյան



Դիվանագիտական ոլորտում ակտիվ ջանքեր են գործադրվում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին ու գործողություններին:

«Մենք տեղեկատվությունը մեր գործընկերներին ամբողջ ժամանակ հաղորդում ենք, մանրամասն տեղյակ ենք պահում, թե ինչ է կատարվում, և դրա արդյունքն է նաև այդ հստակ որոշումները, որոնք հայտնվել են: Իսկ ինչ գործողություններ կհետևեն, արդեն այդ երկրների որոշելիքն է, բայց համոզված եմ, որ այս հարցում ըստ էության բոլոր լուրջ սուբյեկտների շահերը համընկնում են մեր շահերի հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ